Գարեթ Բեյլ. Սա պատմական պահ էր մեր երկրի համար
ՍպորտՈւելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է Սլովակիայի ընտրանու դեմ տարած հաղթանակը (2:1): Վերջինս հանդիպման ընթացքում աչքի էր ընկել գեղեցիկ գոլով:
«Մեր երկրպագուները լավագույնն են աշխարհում: Նրանց շնորհիվ հանդիպումը մեզ համար տնային թվաց:
Ես հրաշալի գոլ խփեցի: Սա պատմական պահ էր մեր երկրի համար: Կարեւորն այն է, որ մենք վաստակեցինք երեք միավոր:
Ռոբսոն-Կանուն պարզապես փայլեց: Պաշտպանները խանգարում էին նրան, սակայն նա կարողացավ դառնալ գոլի հեղինակ:
Մեր թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ մեծ դեր խաղաց այս հաղթանակում: Մենք կշարունակենք պայքարել»,- Բեյլի խոսքերն է մեջբերում BBC-ն: