Ռադայում սպառնացել են խզել դիվանագիտական կապերը ՌԴ-ի հետ ուկրաինական դեսպանության վրա հարձակման պատճառով
ՄիջազգայինԳերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Սոբոլևը չի բացառել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան մոտ տեղի ունեցածից հետո:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն` այս մասին ուկրաինացի պատգամավորն ասել է մոսկովյան ռադիոկայանին:
Հաղորդվում է, որ շաբաթ գիշերը շուրջ հարյուր երիտասարդներ ձվեր են նետել Ուկրաինայի դեսպանության շենքի ուղղությամբ, ինչից հետո թաքնվել են: Իրավապահ մարմիններից հայտնել են, որ ակցիայի ժամանակ ուժի կիրառմամբ բախումներ տեղի չեն ունեցել:
Տվյալ ակցիան համապատասխան պատասխանն է եղել Օդեսայում տեղի ունեցած իրադարձություններին, որոնց ընթացքում հարյուրավոր ազգայնականներ շրջապատել էին ՌԴ գլխավոր հյուպատոսության շենքը` Ռուսաստանի օրվան նվիրված տոնակատարությունը խափանելու նպատակով: