Յան Կոզակ. Ուելսին բախտն ավելի ժպտաց
ՍպորտՍլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Կոզակը խոսել է Եվրոպայի 2016թ. առաջնության B խմբի առաջին տուրի՝ Ուելսի ընտրանու դեմ հանդիպման մասին:
Հավելենք, որ Սլովակիան այդ խաղում պարտվեց Ուելսին 2:1 հաշվով:
«Իհարկե, մեզ համար տհաճ է յուրաքանչյուր պարտություն, այն էլ Եվրոպայի առաջնությունում: Գիտակցում էի, որ ով առաջինը գոլի հեղինակ դառնալ, նա էլ մեծ առավելություն կունենար: Ուելսը կազմակերպված թիմ ունի:
Ընդմիջումից հետո փորձեցինք փոխել խաղի ընթացքը: Բաց խաղ էր ընթանում: Ամեն դեպքում, Ուելսին բախտն ավելի ժպտաց: Կարող էինք հանդիպումն ավարտել ոչ-ոքիով, սակայն սա ֆուտբոլ է»,- Կոզակի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: