Իտալիայի առափնյա պարեկային ծառայությունը փրկել է ավելի քան 1300 ներգաղթյալի
ՄիջազգայինՍիցիլիայի և Հյուսիսային Աֆրիկայի միջև 11 փրկարար օպերացիաների իրականացման արդյունքում Իտալիայի առափնյա պարեկային ծառայությունը փրկել է 1348 ներգաղթյալի կյանք, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ վերջին օրերի ընթացքում հաջողվել է փրկել ավելի քան 3000 մարդու կյանք։
Ըստ գործակալության տվյալների՝ տարվա սկզբից Իտալիա ժամանած ներգաղթյալների ընդհանուր թիվը կազմում է 50 հազար, ինչը 10%-ով ավելի քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։