Վիտալի Կլիչկոյի կանխատեսումը Գերմանիա - Ուկրաինա խաղի վերաբերյալ
ՍպորտԿիևի քաղաքապետ, պրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիտալի Կլիչկոն կանխատեսում է կատարել Եվրոպայի առաջնության խմբային փուլի՝ Գերմանիա - Ուկրաինա խաղի վերաբերյալ:
«Հույս ունեմ, որ այսօր Ուկրաինան կհաղթի կամ նվազագույնը կլինի ոչ-ոքի: Խոսել եմ ընկերներիս հետ, խոսել գերմանացիների հետ: Երբ խաղում է Գերմանիան, միշտ նրա կողմից եմ, սակայն երբ Բունդեսթիմի մրցակիցն Ուկրաինան է, ապա տարբերակ չունեմ:
Այսօր կարծում եմ, որ կգրանցվի 1:1 հաշիվը»,- Կլիչկոյի խոսքը մեջբերում է isport.ua-ն:
Գերմանիա - Ուկրաինա խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: