Շվեդիայում գործադուլ են անում SAS ավիաընկերության օդաչուները
ՄիջազգայինՇվեդիայում շարունակվում է SAS ավիաընկերության օդաչուների գործադուլը, այն կանդրադառնա 26 հազար ուղեւորների եւ մոտ 220 չվերթների վրա, հաղորդում է SVT-ը։
Ըստ այդմ, ընդհանուր առմամբ, գործադուլից տուժել է ավիաընկերության 50 հազար հաջախորդ։ Արհմիությունների եւ գործատուների միջեւ բանակցությունները շարունակվել են մինչեւ վերջին պահը, բայց կողմերը չեն կարողացել հասնել համաձայնության։ Օդաչուները դժգոհ են աշխատանքի պայմաններից եւ պահանջում են բարձրացնել աշխատավարձը 3,5 տոկոսով։
Միջնորդները կիրակի կողմերին կոչ են արել կրկին բանակցություններ սկսել, բայց արհմիությունները եւ գործատուները նախկինի պես առաջարկներ չունեն փոխզիջման հասնելու համար։ Ավիափոխադրողը առավել բարդ իրավիճակում է՝ կապված ամառային սեզոնի եւ «Եվրո-2016»-ի սկսվելու հետ։
Ավիաընկերության ներկայացուցիչ Մաթիաս Դալը նշել է, որ օդաչուների պահանջները կմեծացնեն ընկերության ծախսերը 10 տոկոսով, ինչը 5 անգամ ավելի է իրենց հնարավորություններից։