Heineken-ը 250 մլն դոլարի պայմանագիր է կնքել «Ֆորմուլա 1»-ի հետ
ՄիջազգայինԳարեջրի արտադրության ոլորտի ամենահեղինակավոր ընկերություններից մեկը՝ Heineken-ը, 250 մլն դոլարի հովանավորչական պայմանագիր է կնքել «Ֆորմուլա 1» ավտոմրցարշավի կազմակերպիչների հետ:
Ինչպես նշում է motor.ru-ն, պայմանագրում ներառված կետերից մեկի համաձայն, ընկերությունը հովանավորելու է հեղինակավոր ավտոմրցաշարը մինչ 2023 թվականը:
Հայտնի է, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի եկող տարվանից և, ըստ այդմ, «Ֆորմուլա 1»-ի բոլոր մրցարշարերի ժամանակ արվելու է Heineken-ի գովազդը: Բացառություն է կազմելու միայն Աբու Դաբիի Գրան-պրին: