Վենեսուելայի նախագահը պաշտոնից կհեռանա 2017 թվականից ոչ շուտ
ՄիջազգայինՎենեսուալայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ժամանակ չունի պաշտոնից հեռանալու համար: Այդ պատճառով հանրաքվեն հետաձգվել է մինչեւ 2017 թվականը: Այս մասին գրում է Իզվեստիան:
«Այստեղ որեւէ շանտաժ չկա: Եթե հանրաքվեի պայմանները կատարվեն, ապա այն կանցկացնի հաջորդ տարի: Իսկ եթե պայմանները չկատարվեն, հանրաքվեն էլ չի անցկացվի»,- հայտարարել է նախագահը:
Եթե հանրաքվեի արդյունքներով Նիկոլաս Մադուրոն մինչեւ 2017 թվականի հունվարի 10-ը հրաժարական ներկայացնի, երկրում արտահերթ նախագահական ընտրություններ կանցկացվեն: Իսկ եթե նախագահը հրաժարական տա դրանից հետո, ապա մինչեւ 2019 թվականի հունվար նրան կփոխարինի Վենեսուելայի փոխնախագահը: