Եվրո-2016. Լեհաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի մեկնարկային կազմերը
ՍպորտՀայտնի են ֆուտբոլի Լեհաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականների մեկնարկային կազմերը Եվրո-2016-ի խմբային փուլի առաջին տուրում: C խմբում ընդգրկված այս թիմերի հանդիպումը տեղի կունենա Նիցայի «Ալյանց Ռիվյերա» ստադիոնում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:00-ին: Հյուսիսային Իռլանդիան առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ մրցաշարում:
C խմբում են ընդգրկված նաեւ Գերմանիայի եւ Ուկրաինայի հավաքականները, որոնք կխաղան հունիսի 12-ին 23:00-ին:
Լեհաստան. Վոյցեխ Շեսնի («Ռոմա»)- Միխալ Պազդան («Լեգիա»), Արտուր Երջեյչիկ («Կրասնոդար»), Կամիլ Գլիկ («Տորինո»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա Դ.»), Կշիշտոֆ Մոնչինսկի («Վիսլա»), Գժեգոժ Կրիխովյակ («Սեւիլիա»), Յակուբ Բլաշչիկովսկի («Ֆիորենտինա»), Բարտոշ Կապուստկա («Կրակովիա»), Արկադիուշ Միլիկ («Այաքս»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»):
Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն («Հեմիլթոն») - Քոնոր Մաքլաֆլին («Ֆլիտվուդ»), Գարեթ Մաքոլի («Վեստ Բրոմվիչ»), Ջոնի Էվանս («Վեստ Բրոմվիչ»), Քրիս Բերդ («Դերբի»), Պատրիկ Մաքնեյր («Մանչեսթեր Յունայթեդ»), Քրեյգ Քեթքարթ («Ուոթֆորդ»), Շեյն Ֆերգյուսոն («Միլուոլ»), Սթիվեն Դեւիս (Սաութհեմփթոն»), Օլիվեր Նորվուդ («Ռեդինգ»), Կայլ Լաֆերտի («Բիրմինգեմ»):