ՈւԵՖԱ-ն Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականներին սպառնացել է հեռացնել Եվրո-2016-ից
ՍպորտՈւԵՖԱ-ն ֆուտբոլի Անգլիայի եւ Ռուսաստանի հավաքականներին սպառնացել է հեռացնել Եվրո-2016-ից, եթե երկու թիմերի ֆանատները շարունեն բռնությունները Ֆրանսիայի քաղաքներում:
«ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն զգուշացրել է երկու երկրների ֆուտբոլային ասոցիացիներին, որ ստադիոններում ներսում գրանցաված միջադեպերի վերաբերյալ կարգապահական մարմինների որոշումներից բացի, իրավունք ունի Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի եւ Ռուսաստանի ֆուտբոլային միության նկատմամբ կիրառել լրացուցիչ պատամիջոցներ, այդ թվում հեռացում մրցաշարից, եթե բռնությունները շարունակվեն»,- ասվում է ՈւԵՖԱ-ի հայտարարությունում:
Հունիսի 11-ին Մարսելի «Վելոդրոմ» ստադիոնում ռուս ֆանատները հարձակվել էին անգլիացի ֆանատների վրա: Դրանից հետո ՈւԵՖԱ-ն կարգապահական գործ է բացել Ռուսաստանի ֆուտբոլային միության դեմ: 1:1 հաշվով ավարտված հանդիպումից առաջ եւ հետո Մարսելի փողոցներում տեղի են ունեցել անգլիացի, ռուսաստանցի ֆանատների եւ Մարսելի բնակիչների բազմաթիվ բախումներ: