Եվրո-2016. Լեհաստանը հյուսիսիռլանդացիների նկատմամբ հսկայական առավելությունը գոլի չվերածեց (առաջին խաղակես)
ՍպորտԵվրո-2016-ի խմբային փուլի առաջին տուրում Նիցայի «Ալյանց Ռիվյերա» ստադիոնում մրցում են Լեհաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի հավաքականները:
C խմբում ընդգրկված այս թիմերի հանդիպման առաջին խաղակեսում լեհերն ունեին հսկայական առավելությունը, գնդակի 70 տոկոս վերահսկողություն, 10 հարված դարպասի ուղղությամբ, սակայն գոլ խփել դեռ չեն կարողանում: Առաջին անգամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարի մասնակցող Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը դեռ ոչ մի հարված լեհերի դարպասին չի կատարել:
Ընդմիջում է:
C խմբում են ընդգրկված նաեւ Գերմանիայի եւ Ուկրաինայի հավաքականները, որոնք կխաղան հունիսի 12-ին 23:00-ին:
Եվրո-2016, C խումբ, առաջին տուր
Լեհաստան - Հյուսիսային Իռլանդիա՝ 0:0 (առաջին խաղակես)
Լեհաստան. Վոյցեխ Շեսնի («Ռոմա»)- Միխալ Պազդան («Լեգիա»), Արտուր Երջեյչիկ («Կրասնոդար»), Կամիլ Գլիկ («Տորինո»), Լուկաշ Պիշչեկ («Բորուսիա Դ.»), Կշիշտոֆ Մոնչինսկի («Վիսլա»), Գժեգոժ Կրիխովյակ («Սեւիլիա»), Յակուբ Բլաշչիկովսկի («Ֆիորենտինա»), Բարտոշ Կապուստկա («Կրակովիա»), Արկադիուշ Միլիկ («Այաքս»), Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»):
Հյուսիսային Իռլանդիա. Մայքլ Մաքգովերն («Հեմիլթոն») - Քոնոր Մաքլաֆլին («Ֆլիտվուդ»), Գարեթ Մաքոլի («Վեստ Բրոմվիչ»), Ջոնի Էվանս («Վեստ Բրոմվիչ»), Քրիս Բերդ («Դերբի»), Պատրիկ Մաքնեյր («Մանչեսթեր Յունայթեդ»), Քրեյգ Քեթքարթ («Ուոթֆորդ»), Շեյն Ֆերգյուսոն («Միլուոլ»), Սթիվեն Դեւիս (Սաութհեմփթոն»), Օլիվեր Նորվուդ («Ռեդինգ»), Կայլ Լաֆերտի («Բիրմինգեմ»):