Մերձմոսկվայում Սու-27-ի կործանման պատճառն օդաչուի ուղեղի կաթվածն է
ՄիջազգայինՄերձմոսկվայում Սու-27-ի կործանման պատճառն օդաչու Սերգեյ Երեմենկոյի ուղեղի կաթվածն է: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է օդանավի կործանման պատճառները հետաքննող հանձնաժոողովի աղբյուրը:
«Նախնական տեղեկություններով, օդաչուն թռիչքի ժամանակ ուղեղի կաթված է ստացել, ինչն էլ օդանավի կործանման պատճառ է դարձել»,- նշել է նա:
Սու-27-ը կործանվել է հունիսի 9-ին: ՌԴ պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ մայոր Երեմենկոն արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի օդանավը հեռու տանի բնակելի վայրերից: