Եվրո-2016. Մեծ Բրիտանիան օգնություն է առաջարկել Ֆրանսիային
ՄիջազգայինՄեծ Բրիտանիայի կառավարությունը նամակով դիմել է Ֆրանսիային՝ հայտնելով, որ պատրաստ է ավելացնել անվտանգության աշխատակիցների քանակն Անգլիայի ազգային հավաքականի խաղերին Եվրո-2016-ում, փոխանցում է KUNA-ն:
Նամակում նշվում է, որ Մեծ Բրիտանիայի ղեկավարությունը խիստ անհանգստացած է վերջին օրերում Մարսելում տեղի ունեցած անկարգություններից, որոնց մասնակից են եղել անգլիացի ֆանատները:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի ֆանատները բավական ագրեսիվ վարք են դրսեւորում Եվրո-2016-ի ժամանակ եւ անկարգություններ էին սարքել Մարսել քաղաքում: