«Ռոմա»-ն կորցնում է Պյանիչին
Սպորտ«Ռոմա»-ի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը ժամանել է Թուրին: 26-ամյա բոսնիացին այսօր արդեն բուժզննում է անցել «Յուվենթուս»-ի կազմում և առաջիկայում կդնի իր կնիքը «Յուվե»-ի հետ համաձայնագրի տակ:
«Արմենպրես»-ը հայտնում է, որ այդ մասին հաղորդում է «Յուվենեթուս»-ի պաշտոնական կայքը:
«Յուվենտուսը» համաձայնել է վճարել Պյանիչի հրաժարագինը, որը կազմում է 38 միլիոն եվրո: Բոսնիացու ծառայություններով հետաքրքրված էր նաև կատալոնական «Բարսելոնա»-ն: