Այն, ինչ մենք անում ենք, Ռուսաստանի քայլերի պատասխանն է. Ստոլտենբերգ
ՄիջազգայինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Դաշինքի ղեկավարությունն անարդյունավետ է համարում Ռուսաստանի հետ «սառը պատերազմի» ժամանակաշրջանին վերադառնալը. տեղեկացնում է gazeta.ru-ն:
«Այն, ինչ մենք անում ենք, Ռուսաստանի քայլերի պատասխանն է: Բայց մենք Ռուսաստանի հետ առճակատում չենք ցանկանում, մենք նոր «սառը պատերազմ» չենք ուզում»,-ասել է նա:
Ստոլտենբերգը նշել է, որ ՆԱՏՕ-ն ձգտում է Մոսկվայի հետ ավելի կառուցողական հարաբերություններ հաստատել: Նրա խոսքով, դա թե՛ Ռուսաստանի օգտին է, թե՛ Եվրաատլանտյան գոտում բոլոր բնակվողների: