Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ» Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ» Պատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ» «Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»


Հայաստանի ամենախոշոր ու վտանգավոր մոնոպոլիստը.«168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պայքար է հայտարարել կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ: Բոլորը խոսում են տնտեսական մենաշնորհների քայքայիչ հետեւանքների մասին: Ազգային ժողովը քննարկում է նոր Հարկային օրենսգիրքը, որը, ըստ դրա հեղինակների, հարկային դաշտը դարձնելու է ավելի հավասար, թեթեւացնելու է հարկային բեռը, կրճատելու է ստվերն ու ավելացնելու է բյուջեի մուտքերը:

Ընդունենք, որ իշխանությունն անկեղծ է՝ ինչպես՝ մենաշնորհների դեմ պայքարում, այնպես էլ՝ Հարկային օրենսգրքի հարցում: Բայց արդյոք այդ քայլերով լուծվելո՞ւ են Հայաստանի բոլոր հիմնական խնդիրները, որոնք պետությունը հասցրել են այս աղետալի վիճակին: Առաջին հայացքից՝ թվում է, թե Հայաստանի խնդիրների մեծ մասը սոցիալ-տնտեսական են, եւ տնտեսության մեջ մի քանի բեկումնային քայլերով հնարավոր կլինի էականորեն փոխել իրավիճակը: Գուցե: Բայց Հայաստանի շատ ավելի լուրջ, խորքային խնդիրները ո՛չ տնտեսական են, ո՛չ էլ սոցիալական:

Պարզապես այդ խնդիրներրի զգալի մասը սոցիալական կամ տնտեսական դրսեւորումներ են ստանում: Իրականում Հայաստանի կարեւորագույն խնդիրները գտնվում են արտաքին քաղաքական հարթությունում: Ընդ որում, պատահաբար, իսկ գուցե օրինաչափորեն, դրանք արտահայտվում են նույն արատավոր դրսեւորումներով, ինչ տնտեսական կյանքում: Մենաշնորհ: Այո, սա Հայաստանի տնտեսությունը քայքայող ամենագլխավոր խնդիրն է, որից ածանցվում է նաեւ կոռուպցիան, չնայած կոռուպցիան ունի ավելի լայն` ոչ միայն՝ մենաշնորհային ընդգրկում:

Իսկ միթե մենաշնորհային չէ Հայաստանի արտաքին քաղաքականությունը` մեկ երկրից ունեցած կախվածության ու այդ երկրի տոտալ ազդեցության առումով: Եթե խնդիրը դիտարկենք այս համեմատության տեսանկյունից, ապա կարող ենք արձանագրել, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանն ունի ճիշտ այնպիսի ազդեցություն, ինչպես Սամվել Ալեքսանյանը` շաքարավազի շուկայում:

Եվ ինչպես շաքարավազի շուկայում են ձեւի համար շաքարավազ ներկրող մի քանի սուբյեկտներ գրանցված, այնպես էլ Հայաստանն է ձեւի համար, Ռուսաստանից բացի, հարաբերվում աշխարհի այլ երկրների հետ: Այդ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ ունեն նույնպիսի կշիռ, որքան մի քանի մանր, որպես կանոն՝ միայն իրենց արտադրության համար շաքարավազ ներկրող տնտեսվարողները շաքարավազի շուկայում: Այսինքն` կշիռ չունեն եւ ապահովում են ձեւը` հանուն մենաշնորհային բովանդակության:

Եվ, ինչպես Սամվել Ալեքսանյանն է գերշահույթներ ստանում շաքարավազի իր մենաշնորհից, այնպես էլ Ռուսաստանն է Հայաստանի վրա ունեցած մենաշնորհային ազդեցությունից «գերշահույթներ» ստանում, որոնք արտահայտվում են էներգետիկ համակարգի գրեթե բոլոր ենթակառուցվածքների, Հայաստանով անցնող գազամուղի, կապի ու հաղոդակցության ոլորտի, երկաթուղու, այլ բնագավառներում ունեցած ենթամենաշնորհային ազդեցության տեսքով: Հիմա էլ Ռուսաստանը ցանկանում է ստանալ Հակաօդային պաշտպանության համակարգը: Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի մենաշնորհային ազդեցության մասին վկայող օրինակները կարելի է անվերջ շարունակել, բայց դրանից իրավիճակի ողբերգականությունը չի նվազի:

Ճիշտ հակառակը: Բայց տարօրինակն այն է, որ գրեթե բոլորը գիտակցելով ու հասկանալով տնտեսության մեջ մենաշնորհի աղետալի հետեւանքների մասին՝ պայքարում են կամ ձեւացնում են, թե պայքարում են դրա դեմ, սակայն գրեթե անտարբեր են Հայաստանի արտաքին քաղաքականության մոնոպոլիզացվածության նկատմամբ, որն իր հետեւանքներով ու կործանարարությամբ՝ շատ ավելի վտանգավոր է, քան ներքին բոլոր մենաշնորհները` միասին վերցրած: Ընդ որում, ինչպես ներքին կյանքում տնտեսական մենաշնորհներն են փոխկապակցված կոռուպցիոն խոշոր սխեմաների հետ, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում` Ռուսաստանի մենաշնորհից ածանցվում են կոռուպցիոն գործարքներ, որոնք պակաս տեսանելի են, քան պետական գնումներում դրսեւորվող «ատկատները» կամ «վազվռատները»:

Միջպետական մենաշնորհից ածանցվող կոռուպցիայի ամենախոշոր դրսեւորումը Հայաստանի իշխանության վերարտադրությունն է: Դրանով է Ռուսաստանը «վճարում» Հայաստանի իշխանությանը` Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած մենաշնորհային դիրքից «գերշահույթներ» ստանալու համար: Զարմանալիորեն, Ազգային ժողովում այս թեմայով որեւէ քննարկում չի ընթանում, որեւէ մեկը չի առաջարկում ընդունել «Արտաքին քաղաքականության օրենսգիրք», որը կարգելեր որեւէ երկրին մենաշնորհային հիմունքներով Հայաստանի հանձնումը:

Որովհետեւ Ազգային ժողովը նույնպես այդ մեծ` միջպետական կոռուպցիայի շահառուն է: Իշխանական եւ գրեթե բոլոր ընդդիմադիր պատգամավորներով հանդերձ: Հայաստանին օր առաջ անհրաժեշտ է մրցակցություն, իրական մրցակցություն, մրցակցություն բոլոր ոլորտներում, բայց առաջին հերթին՝ արտաքին քաղաքականության ասպարեզում: Հակառակ դեպքում մի գեղեցիկ օր Ռուսաստանը որեւէ «կեղծ ապրանքի» նման վաճառելու է Հայաստանը: Ինչպես Սամվել Ալեքսանյանն է վաճառում կեղծվող ամեն ինչ:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանՀայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»Այն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք ՉալաբյանԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը. տեսանյութՊատմությունը չի ներում անզգուշությունը ազգային անվտանգության հարցերում. «Փաստ»Հոկտեմբերի 16-ին և 17-ին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս տարի կրում էր ռեսուրսներից՝ հնարավորություններ խորագիրըԱյսօր Ֆրանսիան արդեն իսկ կանգնած է բախտորոշ որոշման առջև. Մհեր Ավետիսյան«Սպասումով ապրում ենք, այն զգացողությունն է, որ հիմա Միշոս կզանգի կամ տուն կգա». մայոր Միքայել Աթոյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Քաշաթաղի շրջանի Սարատակ բնակավայրում, տուն «վերադարձել»... 50 օր անց. «Փաստ»«Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Դժգոհություն... ձոներով. «Փաստ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանըԵրբ Ալիևը պահանջում է փոխել դիրքորոշումը, Փաշինյանն իսկույն կատարում է շեֆի հրամանը․Ուժեղ ՀայաստանԵգիպտոսը որոշել է զորքեր տեղակայել՝ Սաուդյան Արաբիան պաշտպանելու համարԻնչո՞ւ Փաշինյանը մերժեց պատերազմը դադարեցնելու առաջարկը․ ո՞րն էր իրական պատճառը. Էդուարդ ՇարմազանովՈղբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրումԷրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտըՍևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ըՌուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական ԱսիայումՓաշինյա՛ն, դադարի՛ր Տիգրանաշենն անվանել Քյարքի, այն հայկական տարածք է. Ավետիք ՉալաբյանՏեղի է ունեցել «Vedi Central Residence» բնակելի համալիրի հիմնարկեքը