The Sun թերթը բրիտանացիներին կոչ է արել քվեարկել ԵՄ կազմից դուրս գալու օգտին
ՄիջազգայինԲրիտանական The Sun պարբերականը բրիտանացիներին կոչ է արել առաջիկա հանրաքվեում քվեարկել Եվրամիության կազմից պետության դուրս գալու օգտին։
Թերթի համոզմամբ բրիտանացիները պետք է ձերբազատվեն Բրյուսելի կամքը կատարելուց։ ԵՄ անդամակցության 43 տարիների ընթացքում այդ կառույցը ցույց է տվել իր ագահությունը, վատնողությունն ու ճգնաժամի պայմաններում կոմպետենտության իսպառ բացակայությունը, փոխանցում է Gazeta–ն։
Հոդվածում ասվում է, որ առաջիկա քվեարկությունը բրիտանացիների վերջին շանսն է ուղղել պատմական սխալը։ ԵՄ սահմաններից դուրս Մեծ Բրիտանիան կարող է ավելի հարուստ, ապահով եւ ազատ լինել։ Բացի այդ, նա կկարողանա վերադարձնել ժողովրդավարությունը, որպեսզի պահպանի իր արժեքներն ու մշակույթը։
Հակառակ դեպքում երկրի ապագան ավելի մռայլ է։ Հոդվածագրի կարծիքով, եթե բրիտանացիները որոշեն մնալ ԵՄ կազմում, դա կվատացնի երկրի վիճակը։ Դա թույլ չի տա կրճատել զանգվածային ներգաղթը, որը պահպանում է ցածր աշխատավարձի շեմը եւ ճնշում է դպրոցներին, հիվանդանոցներին, բնակարանային ֆոնդը։
Որպես բացասական օրինակ՝ թերթը հիշեցնում է Հունասստանի մասին, որը սնանկացել է, Իտալիայի մասին, որը ֆինանսական դժվարությունների է բախվել, Իսպանիայի մասին, որտեղ գործազրկության բարձր մակարդակ է։
Պարբերականը նաեւ կեղծ է անվանել ԵՄ անդամակցության արշավը, որը վարում են վարչապետ Դեւիդ Քեմերոնը, Անգլիայի բանկն ու ԱՄՀ–ն, ինչպես նաեւ որոշ համաշխարհային առաջնորդներ։