Ռուսաստանն առաջին անգամ ընդգրկվել Է «փափուկ ուժի» վարկանիշում
ՄիջազգայինPortland բրիտանական փիառ-գործակալությունն առաջին անգամ Ռուսաստանն ընդգրկել Է այն երկրների իր ցուցակում, որոնք այլ պետությունների վրա առավել հաջող են ազդեցություն գործում «փափուկ ուժի» օգնությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այդ առումով առավել հաջողակ երկրների՝ գործակալության կողմից կազմված վարկանիշն ունի 30 դիրք: Դրանում Ռուսաստանը 27-րդ տեղում Է: Առաջին տեղն զբաղեցրել Է ԱՄՆ-ը, երկրորդ տեղում Մեծ Բրիտանիան Է, երրորդում՝ Գերմանիան:
«Փափուկ ուժ» ասելով հասկացվում Է համաշխարհային քաղաքականության վրա պետության առավել ազդեցությունն իր մշակույթի եւ լեզվի միջոցով: Portland գործակալության վարկանիշը հաշվարկված Է յոթ չափանիշների հիման վրա:
Դրանց թվում են վեց օբյեկտիվ չափանիշներ՝ մշակույթը, կրթությունը, գործարար կլիման, պետական կառավարման ստանդարտները, թվային տեխնոլոգիաների տարածվածությունը, մյուս երկրների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ սոցիոլոգիական հարցումների տվյալները: Թվային տեխնոլոգիաների տարածվածությամբ Ռուսաստանը հայտնվել Է 11-րդ տեղում, մշակույթի ազդեցությամբ՝ 14-րդ, միջազգային հարաբերությունների գծով՝ ութերորդ, իսկ կրթության որակով՝ 20-րդ տեղում:
Առավել ցածր գնահատականներ են ստացել գործարար կլիման՝ 27-րդ տեղ, եւ պետական կառավարման համակարգը՝ 30-րդ տեղ: Երկիրը վերջին՝ 30-րդ տեղում Է հայտնվել նաեւ մյուս պետությունների քաղաքացիների շրջանում անցկացված հարցումների արդյունքներով:
Ռուսաստանի ուժեղ կողմերի թվում գործակալությունը նշում Է մյուս պետույթունների վրա ազդեցությունը զանգվածային տեղեկատվության միջոցների օգնությամբ եւ նրա դիվանագետների բարձր մակարդակը: Թույլ կողմերի թվին դասվում են կոռուպցիայի բարձր մակարդակը եւ փոքրամասնությունների նկատմամբ դիտվող խտրականությունը:
Դրա հետ մեկտեղ գործակալությունը նշում Է, որ Ռուսաստանն ավելի շուտ ասոցիացվում Է ռազմական հզորության, քան «փափուկ ուժի» հետ: Այդ իրադրությունը շտկելու համար գործակալությունը խորհուրդ Է տալիս Մոսկվային՝ հրաժարվել ինքնամեկուսանալու քաղաքականությունից եւ ավելի ակտիվորեն երկխոսություն վարել մյուս երկրների հետ: