Եվրո-2016. Ռուս ֆանատներին կաքսորեն Ֆրանսիայից
ՍպորտՀամառուսաստանյան երկրպագուների միության ղեկավար Ալեքսանդր Շպրիգինը հայտնել է, որ ռուս երկրպագուների խմբին կարտաքսեն Ֆրանսիայից, որտեղ այս օրերին անցկացվում է ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
«Մարսելի անկարգություններից հետո ոչ մի երկրպագու չի ձերբակալվել, սակայն 3 օրից կարտաքսեն մեր երկրպագուների միության պաշտոնական խմբին»,-թվիթերյան էջում գրել է Ալեքսանդր Շպրիգինը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հավաքականի ֆանատները Մարսելում բախվել են անգլիացի երկրպագուների ու ոստիկանների հետ եւ մեծ անկարգություններ սարքել քաղաքում: Նախօրեին էր ռուս երկրպագուներին հատուկ ջոկատայինների գնացքից ձերբակալել էին Լիլ քաղաքում: