«Կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները». Լ. Զուրաբյան
ՔաղաքականԱյսօր Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցի ժամանակ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց. «Ես կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները և հենց նորություն ունենամ այդ կապակցությամբ, ձեզ կհայտնենք»:
Հարցին, թե միայն այդ հինգ պահանջների կատարման դեպքո՞ւմ է հնարավոր կոնսենսուս, թե՞ հնարավոր է՝ ինչ-որ պահանջներ զիջվեն, Լ. Զուրաբյանը պատասխանեց. «Ես կհորդորեի ժամանակից առաջ չընկնել: Ես ձեզ երաշխիք եմ տալիս՝ ՀԱԿ-ը չի համաձայնի որևէ բանի, որին դուք համաձայն չլինեք: Ձեզնից մեկը գա, ասի՝ սա լավ բան չէ, ես խոստանում եմ չհամաձայնվել: Դուք հիշում եք, որ մենք դադարեցրեցինք և առկախեցինք այդ բանակցությունները՝ հայտարարելով, որ ձեր զիջումների ծավալը բավարար չէ, հենց ցույց տաք, որ պատրաստ եք ընդառաջ գնալ, կվերսկսենք այդ բանակցությունները: Եթե մենք վերսկսենք բանակցությունները, այստեղից տրամաբանորեն ինչ-որ բան հետևո՞ւմ է»,-ասաց նա: