Վալդեսը հնարավոր է դառնա Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստ
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իսպանացի դարպասապահ Վիկտոր Վալդեսի ծառայություններով,- տեղեկացնում է The Guardian-ը:
34-ամյա դարպասապահը կարող է դառնալ «քաղաքայինների» փոխարինող դարպասապահը: Վերջինս ժամանակին աշխատել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի հետ:
Ներկա պահին Վալդեսն ազատ գործակալի կարգավիճակ ունի: Հավելենք, որ վերջին շրջանում Վալդեսը վարձավճարով հանդես էր գալիս բելգիական «Ստանդարդում»: