Դավիթ Տոնոյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է երկկողմ համագործակցության հարցեր
ՔաղաքականՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղեկալ Դավիթ Տոնոյանը հունիսի 14-ին Մոսկվայում հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Անատոլի Անտոնովի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից
Հանդիպման ընթացքում քննարկվել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման, ինչպես նաև երկու պետությունների միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր: