Ռունի․ Անգլիան խաղալու է ոչ թե Բեյլի դեմ, այլ Ուելսի
ՍպորտԱնգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Ուելսի հավաքականի հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իրենք չեն խաղալու միայն Գարեթ Բեյլի դեմ։
-Հետաքրքիր հանդիպում է լինելու։ Երեք միավոր վաստակելու համար մենք ջանք չենք խնայելու։ Ինչ վերաբերում է Բեյլին առանձնահատուկ ուշադրություն դարձնելուն՝ կարող եմ ասել, որ Անգլիան խաղալու է ոչ թե Գարեթի դեմ, այլ Ուելսի,-Ռունիի խոսքը մեջբերել է Անգլիայի հավաքականի պաշտոնական «Twitter»-ը։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Անգլիան ոչ-ոքի է խաղացել Ռուսաստանի ընտրանու հետ, իսկ Ուելսը հաղթել է Սլովակիային։ Անգլիա-Ուելս հանդիպումը կայանալու է հունիսի 16-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 17։00-ին։