Սարկոզին կողմ է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների վերացմանը
ՄիջազգայինՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կողմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փուլային վերացմանը:
Ինչպես տեղեկացնում է «Gazeta.ru»-ն, Սարկոզին հայտարարել է, որ ոչ ոքի սառը պատերազմ պետք չէ:
«Ես չեմ կարող հավանություն տալ այն հանգամանքին, որ «երկաթյա վարագույրի» անկումից հետո կրկին քաղաքական պատ է առաջանում, որը բաժանում է Ռուսաստանն ու եվրոպական մայրցամաքը»,- ասել էնա:
Սարկոզիի խոսքով՝ անհրաժեշտ են դրական քայլեր ռուս-եվրոպական հարաբերություններում: Սարկոզին ճշտել է, որ այդպիսիք կարող են լինել պատժամիջոցների աստիճանաբար երկուստեք չեղարկումը, ինչպես նաեւ երկու կողմերի փոխադարձ քայլերը: