Պաշտոնական. Վոլգան լուծարվել է
ՍպորտՆիժնի Նովգորոդի «Վոլգայի» ղեկավարությունը որոշում է կայացրել լուծարել ակումբը:
Ակումբը չի կարողանում ապահովել թիմի հետագա գործունեությունը: Բացի այդ, ղեկավարությունը դեռ չի վճարել թիմի ֆուտբոլիստների արտասահմանցի գործակալների պարտքերը:
Հավելենք, որ այդ ակումբում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, ում ծառայություններով հետաքրքրված են Կրասնոդարի «Կուբանը» եւ չինական ակումբներ: