Երևան, 01.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Ամենավտանգավոր մարզաձևերից մեկը. ե՞րբ կարող է սահնակը Բոյինգի արագություն «բացել». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (30 հուլիսի). Ստեղծվել են «եռյակ» դատարաններ. «Փաստ» Արմատների մեջ ժամանակը դառնում է հավերժություն. «Փաստ» Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ» Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ» «Ապրելու ուժը Դավիթի նկատմամբ մեծագույն չմարող սերն է». կրտսեր սերժանտ Դավիթ Յակովլևն անմահացել է հոկտեմբերի 26-ին Շեխերում. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ»


Թուրքիայի ԵՄ անդամակցությունը տեսանելի ապագայում անհնարին է. The Guardian

Միջազգային

Պարզ ասած` Եվրոպայում ոչ մեկը պատրաստ չէ այժմ կամ էլ տեսանելի ապագայում Թուրքիային ներառել Եվրամիության կազմ:

Այս մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, գրում է բրիտանական The Guardian թերթն իր` «Թուրքիայի ԵՄ անդամակցության հնարավորության հարցում իրականությունը երեւակայությունից տարբերելը» վերնագրով հոդվածում:

Թերթը նշում է, որ միանգամայն հիմնավորված են անդամակցության դեպքում 79 մլն թուրքերի միանգամից Եվրոպա մուտք գործելու իրավունքի հետ կապված եվրոպացիների վախերը, քանի որ դեռեւս 1963 թվականին ԵՄ կողմից Թուրքիային տրված անդամակցության հեռանկարի իրականացման հարցում Անկարան ոչ մի ազդանշան չի տվել եւ շարունակում է չտալ:

«Պնդել հակառակն այն բանի, որ Եվրոպայում ոչ մեկը տեսանելի ապագայում պատրաստ չէ Թուրքիային ընդունել ԵՄ կազմ, առնվազն հիմարություն եւ սխալ ուղղորդում է: Նախագահ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության 2002 թվականին իշխանության գալուց հետո Թուրքիայի ԵՄ անդամակցության գործընթացն ամբողջությամբ դադարել է, եւ այդ երկիրը շարժվում է դեպի ավտորիտարիզմ ու իսլամ: Երազանք կմնա նաեւ թուրքերի` ԵՄ առանց վիզայի մուտք գործելու հնարավորությունը, որովհետեւ Թուրքիան ցանկություն չունի կատարելու դրա համար Բրյուսելի առաջադրած 72 պայմանները, այդ թվում` Էրդողանի ռեժիմի կողմից քաղաքական ընդդիմությանը ճնշելու համար կիրառվող ահաբեկչության դեմ պայքարի օրենքի փոփոխությունը», -գրում է թերթը:

Թերթը նաեւ հիշեցնում է, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությանը կարող է վետո դնել ԵՄ անդամ յուրաքանչյուր երկիր, ինչը գործնականում անհնարին է դարձնում ԵՄ պահանջներին չհամապատասխանող Թուրքիայի անդամակցությունը միությանը:

Գերմանիայի Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցարզրույցում հայտարարել է, թե քանի Թուրքիայի առաջնորդը Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, այդ երկիրը չի կարող դառնալ Եվրամիության անդամ:

Թուրքիայի` ԵՄ անդամակցության կապակցությամբ Օզդեմիրն ասել է, որ «Եվրոպայում ժողովրդավարական Թուրքիայի նկատմամբ հետաքրքրություն կարող է ծագել միայն երկարաժամկետ հեռանկարում»:

Անդրադառնալով Գերմանիայի իշխող Քրիստոնեադեմոկրատական եւ քրիստոնեասոցիալական` CDU/CSU միացյալ կուսակցությունների կողմից Թուրքիայի հետ անդամակցության դռները բաց լինելու մասին գնահատականին,  Օզդեմիրը հայտարարել է, որ «Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում սխալ է լիիրավ անդամակցության փոխարեն արտոնյալ գործընկերության մասին խոսելը եւս»:

Ջեմ Օզդեմիրը նաեւ քննադատել է ԵՄ հետ Թուրքիայի միջեւ փախստականների ճգնաժամի լուծման հարցում Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկելի ջանքերով ստորագրված համաձայնագիրը` անվանելով դա «կարճաժամկետ շահեր հետապնդող»:

«Միացյալ կուսակցությունները շփոթված են Թուրքիային ուղղված քաղաքականություններում: Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը ռազմավարական առումով աղքատ է, իշխող CDU/CSU կուսակցությունները գործում են միայն մարտավարական առումով», -ասել է նա:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Կեմերոնն էլ հայտարարել է, որ Թուրքիան հազիվ թե կարողանա անդամակցել ԵՄ-ին մինչեւ 3000 թվականը:

Օգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ ԶաքարյանԹբիլիսյան խճուղում բшխվել են «Nissan»-ը ու «Ford»-ըԿեղծ օղու արտադրության և շշալցման անօրինական արտադրամաս է բացահայտվել ԳյումրիումՆոր հաջողություններ Եվրոպայում․ «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների կրթական ուղևորությունները հեղինակավոր երաժշտական ակադեմիաներԵրբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա ենՀանրային խորհրդարանի ստեղծման նպատակն է ժողովրդի ձայնը դարձնել լսելի. Արեգ ՍավգուլյանԷմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումԱյս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանՌուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԲարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըՉանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանԻմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր Ավետիսյան«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան «Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանՆոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՇենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութԱռանց քննության վարորդական իրավունք ստանալու համար 300 հազար դրամ է փոխանցել․ մեղադրանք է առաջադրվելԻրանի բանակը հարվածներ է հասցրել Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռազմաբազային