ՀԱՕԿ նախագահն ընդունել է հայ մարմնամարիզկներին
ՍպորտՀայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունել է Եվրոպայի առաջնությունից վերադարձած մարմնամարզության Հայաստանի հավաքականին՝ գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի գլխավորույթամբ:
Արմենպրեսը, վկայակոչելով ՀՀ ազգաին օլիմպիական կոմիտեի լրատվական բաժինը, հայտնում է, որ ՀԱՕԿ նախագահը շնորհավորել է հայ մարզիկներին և Հայաստանի 20-րդ դարի լավագույն մարզիկ Ալբերտ Ազարյանին՝ Եվրոպայի առաջնությունում գերազանց արդյունք գրանցելու համար:
Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամները նվաճել են 1 ոսկե և 3 արծաթե մեդալ: Նժույգթափեր վարժությունում Եվրոպայի չեմպիոն դարձավ Հարություն Մերդինյանը: Երիտասարդների մրցապայքարում արծաթե մեդալ էր նվաճել Արթուր Ավետիսյանը: