ՄԻԵԴ-ը 13 վճիռ է կայացրել Ադրբեջանի դեմ
ՄիջազգայինՄարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր 13 վճիռ է կայացրել Ադրբեջանի դեմ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, ադրբեջանցի փաստաբան Ասաբալի Մուստաֆաեւն այդ առնչությամբ facebook-ի իր էջում գրել է, որ 13 բողոքներից երկուսի գծով ինքը ՄԻԵԴ-ում հանդես է եկել որպես տուժող, երիտասարդական ակտիվիստ Ահադ Մամեդլիի իրավաբանակ ներկայացուցիչ:
Եւս 11 որոշումներ կապված են ազատ ընտրությունների իրավունքների խախտման մասին բողոքների հետ, որոնցում ՄԻԵԴ-ում ներկայացուցիչ է հանդես եկել իրավաբան Ինթիգամ Ալիեւը:
Փոխհատուցումների չափերը յուրաքանչյուր գործով կազմել են 11-12 հազար եվրո: