Կանադական հիմնը գենդերային տեսակետից ավելի չեզոք կդարձնեն
ՄիջազգայինԿանադայի խորհրդարանի ներկայացուցիչների պալատը քվեարկել է ազգային հիմնի անգլերեն տարբերակում տեքստը փոխելու օգտին, որպեսզի այն գենդերային տեսակետից ավելի չեզոք դառնա: Այս մասին հունիսի 16-ին հայտնել էBBC–ի Ռուսական ծառայությունը:
Ըստ պատգամավորների որոշման՝ True patriot love in all thy sons command (հայրենասերի իսկական սերը քո բոլոր որդիների սրտերում է) բառերը կփոխարինվեն (բոլորիս սրտերում է) բառերով:
Փոփոխություններ անելու նախաձեռնությունը իշխող լիբերալ կուսակցության անդամ Մարյուիլ Բելանժեինն է, որը անբուժելի հիվանդ է ամիոտրոֆիկ սկլերոզով (կենտրոնական նյարդային համակարգի անբուժելի դեգեներատիվ հիվանդություն) ու կարող է ողջ չմնալ մինչեւ այն օրը, երբ հիմնի նոր խմբագրությունը վերջնականապես կհաստատվի: Նոր բառերը պետք է հաստատի սենատը:
Հիմնը կոչվում է «O Canada»: Երկրում կան հիմնի երկու տարբերակներ՝ անգլերեն ու ֆրանսերեն՝ պետության պաշտոնական լեզուներով, ընդ որում մեկը մյուսի թարգմանությունը չէ: Երգի տեքստը գրվել է 1908–ին: Պաշտոնապես «O Canada»-ն երկրի հիմն է դարձել1980-ի հուլիսի 1-ին: