Բեյլ․ Մեզ համար առաջնությունն ավարտված չէ
ՍպորտՈւելսի հավաքականի առաջատար Գարեթ Բեյլը Եվրոպայի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի՝ Անգլիայի հավաքականի հետ հանդիպման (1:2) վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել։
-Բնականաբար, հիասթափված ենք, որ խաղավարտին գոլ բաց թողեցինք և պարտվեցինք, բայց ես հպարտանում եմ մեր հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստով։ Մենք, ինչպես միշտ, ջանք չխնայեցինք։ Այո՛, այժմ հիասթափված ենք, բայց ուժեղ ենք ոգով, իսկ առաջնությունը մեզ համար ավարտված չէ։ Հաջորդ խաղին ավելի ուժեղ կլինենք։ Շարունակելու ենք պայքարը փլեյ-օֆֆում խաղալու համար,-Բեյլի խոսքը մեջբերված է «BBC»-ից։
Երկրորդ տուրից հետո B խմբում Անգլիան ունի 4 միավոր, Ուելսը և Սլովակիան՝ 3-ական, իսկ Ռուսաստանը՝ 1։ Երրորդ տուրում Ուելսը մրցելու է Ռուսաստանի հետ։