Հոջսոն. Սթարիջի գոլից հետո հիշեցի Ռուսաստանի խփած գնդակը
ՍպորտԱնգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մեկնաբանել է Եվրոպայի առաջնության խմբային փուլում Ուելսի նկատմամբ տոնած կամային հաղթանակը (2:1):
«Սթարիջի գոլի ժամանակ հիշեցի, թե որքան ցավալի էր Ռուսաստանից ընդունած գնդակը: Այդ խաղում 100 տոկոսով արժանի էինք հաղթանակի: Հասկանում էի, որ եթե այսօր նմանատիպ ֆուտբոլ ցուցադրենք, անպայման կհաղթենք: Ուելսը պաշտպանվում էր հուսահատորեն, ապա փայլուն գոլ խփեց: Բայց իմ սաները հաղթահարեցին բոլոր դժվարությունները, մրցակցի տուգանայինի մատույցներում շատ լավ էին վարվում գնդակի հետ: Հաճելի է, որ պահեստայինների նստարանին ունենք այնպիսի խաղացողներ ինչպես Սթարիջը, Ռեշֆորդը… Նրանք կարող են գրոհի եզրափակիչ փուլում անբնական բան հորինել, «պայթեցնել» խաղը:
Վարդին անհավանական ինքնավստահություն ունի: Քեյնը մի փոքր հոգնած տեսք ուներ, այդ թվում այն պատճառով, որ Ռուսաստանի դեմ մրցավեճում անչափ շատ էր աշխատել: Ջեյմին օգնեց մեզ: Նա միշտ գիտե, թե տուգանային հրապարակի որ հատվածում գտնվի»,- ասել է անգլիացին: