Ռեալի սկաուտները հետևում են Պայեին
ՍպորտՄադրիդի «Ռեալի» սկաուտները հետևում են Եվրոպայի առաջնությունում անգլիական «Վեսթ Հեմի» ու Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Դիմիտրի Պայեին,- տեղեկացնում է «The Telegraph»-ը:
Պայեն մասնակցել է Ֆրանսիայի հավաքականի երկու խաղի ու դարձել երկու գոլի հեղինակ՝ մեկական անգամ գրավելով Ռումինիայի ու Ալբանիայի դարպասները:
Խմբային փուլի վերջին տուրում Դիդյե Դեշամի թիմը կհանդիպի Շվեյցարիային: