Սաուդյան Արաբիան ԱՄՆ-ին կոչ է արել առավել ագրեսիվ գործողությունների դիմել Սիրիայում
ՄիջազգայինՍաուդյան Արաբիան կոչ է արել ԱՄՆ-ին Սիրիայի նկատմամբ «առավել ագրեսիվ մոտեցում» ցուցաբերել: Այս մասին հունիսի 17-ին հաղորդել է Reuters գործակալությունը:
«Եթե Բաշար ալ-Ասադի ռեժիմը զգա, որ կարող է ապահով գոյատևել ստեղծված փակուղային իրավիճակում և նույնիսկ ապագայում հաղթանակ տանել, ապա ոչ մի խթան չի ունենա Սիրիայում իշխանությունը փոխանցելու համար», - Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է Սաուդյան թագավորության ԱԳ նախարար Ադել ալ-Ջուբեյրը, որը ԱՄՆ այցի շրջանակներում ուղեկցում է արքայազն Մուհամեդ բեն Սալմանին:
Սաուդացի նախարարի խոսքով` Սաուդյան Արաբիան ողջունում է Սիրիայի երկնքում ոչ թռիչքային գոտու ստեղծումը, ինչպես նաև ընդդիմությանը դյուրակիր զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը: