«Ալաշկերտ»-ը պայմանագիր է ստորագրել Արտակ Դաշյանի հետ
Սպորտ«Ալաշկերտ»-ի մամլո ծառայությունը հայտնում է, որ ակումբը 1-ամյա պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտակ Դաշյանի հետ, ով հանդես էր գալիս մակեդոնական «Վարդար»-ում:
Այսօր` հունիսի 18-ին ֆուտբոլիստը կմեկնի Հանքավան, որտեղ հավաք է անցկացնում Հայաստանի նորընծա չեմպիոնը:
Հայաստանի չեմպիոնի հետ 1-ամյա պայմանագրեր են ստորագրել նաև սերբ պաշտպան Ալեքսանդար Տասիչը, ուկրաինացի պաշտպան Դմիտրո Խովբոշան և ուկրաինացի կիսապաշտպան Անտոն Սավինը: