«Փյունիկը» բաժանվել է 2 ֆուտբոլիստներից
ՍպորտՍարգիս Շահինյանն ու Կարեն Հարությունյանը հեռացել են Երեւանի «Փյունիկից», հայտնում է ակումբի կայքը:
Երկու ֆուտբոլիստների հետ պայմանագրերը խզվել են երկկողմ համաձայնությամբ:
Հիշեցնենք, որ Շահինյանը մեկ տարի առաջ «Միկայից» էր տեղափոխվել «Փյունիկ», իսկ Հարությունյանը՝ այս ձմռանը՝ «Բանանցից»: