ՀԲ-ն Ադրբեջանին մոտ 70 մլն դոլար կտրամադրի
ՄիջազգայինՀամաշխարհային բանկի (ՀԲ) տնօրենների խորհուրդը հունիսի 17-ին հավանություն է տվել «Բռնի տեղահանվածների կենսական պայմանները եւ եկամտի աղբյուրները» ծրագրով 66,7 մլն դոլարի չափով լրացուցիչ ֆինանսավորմանը: Այդ մասին ասված է հաղորդագրության մեջ, որն այսօր հրապարակվել է ՀԲ-ի կայքում, հայտնում է Թրենդը:
Նախագծի նպատակը բռնի տեղահանվածների կյանքի պայմանների բարելավումն է եւ տնտեսական ինքնուրույնության բարձրացումը: