Բակո Սահակյանն ու ԵԽԽՎ անդամ Պիետ դե Բրույնը քննարկել են ԵԽԽՎ-Արցախ կապերին առնչվող հարցեր
ՔաղաքականԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 18-ին հանդիպում է ունեցել Բելգիայի խորհրդարանի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) անդամ Պիետ դե Բրույնի հետ. տեղեկացնում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Արծարծվել են ԵԽԽՎ-Արցախ կապերին, ադրբեջանաղարաբաղյան հակամարտությանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահ Սահակյանն արժևորել է նման քննարկումները՝ ընդգծելով, որ եվրոպական տարբեր պետությունների և կառույցների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը:
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: