Բունդեսվերը մտադիր է իր շարքերն ընդունել ԵՄ այլ երկրների քաղաքացիներին
ՄիջազգայինԳերմանիան նախատեսում է իր զինված ուժերում ընդունել ԵՄ այլ երկրների քաղաքացիներին, հաղորդում է Welt թերթը՝ վկայակոչելով Գերմանիայի նոր ռազմական հայեցակարգը, որը դեռ հրապարակված չէ:
«Բունդեսվերի դռները ԵՄ քաղաքացիների առջեւ բացելը ոչ միայն կնպաստի ինտեգրման ներուժին եւ Գերմանիայում կայուն ռազմական անձնակազմի ձեւավորմանը, այլեւ ակնհայտ ազդակ կլինի Եվրոպայի հեռանկարների համար»,- գրում է թերթը:
Այնուհետեւ նշվում է, որ այս ռազմավարությունը կվերաբերի «որոշակի թիրախային խմբերին»:
Ներկայումս Բունդեսվերում մոտ 167 հազար զինծառայող կա՝ ներառյալ պայմանագրայիններին եւ կադրային զինվորականներին: 2017-ին Գերմանիայն այդ թիվը ցանկանում է ավելացնել 7 հազարով: