Եվրո-2016. ՈւԵՖԱ-ն մեղադրանք է ներկայացրել Թուրքիայի և Խորվաթիայի երկրպագուներին
ՍպորտԵվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) կարգապահական ընթացակարգ է սկսել Խորվաթիայի և Թուրքիայի ֆուտբոլային ասոցիացիաների նկատմամբ` երկու երկրների երկրպագուներին մեղադրելով անվայել պահվածքի համար:
BBC-ի փոխանցմամբ` խոսքը, մասնավորապես, Եվրոպայի առաջնության շրջանակներում ուրբաթ կայացած Խորվաթիա-Թուրքիա հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպերի մասին է: Խորվաթ երկրպագուներին մեղադրում են խաղադաշտ հրավառիչներ, տարբեր առարկաներ նետելու և ռասիստական կարգախոսներ վանկարկելու համար:
Մրցավարը անգամ ստիպված է եղել դադարեցնել խաղը 86-րդ րոպեին, երբ այվող հրավառիչ է նետվել խաղադաշտ:
Թուրքիայի հավաքականին ևս մեղադրանքներ են ներկայացվել իսպանացիների հետ խաղի ժամանակ երկրպագուների անվայել պահվածքի համար: Նրանց ևս մեղադրում են պայթուցիչներ և այլ առարկաներ խաղադաշտ նետելու համար:
Այս հարցով որոշումը ՈւԵՖԱ-ն կկայացնի հունիսի 20-ին: