Էրդողանը հայտարարել է թուրքական ավիակիր կառուցելու մտադրության մասին
ՄիջազգայինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կկարողանա սեփական ավիակիրը կառուցել: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ նվազեցնել պաշտպանական արդյունաբերության ներուժը կամ դադարեցնել քայլերը ռազմական ոլորտում: Դրան առաջին հերթին խոչընդոտում է երկրի աշխարհագրական դիրքը»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը` ելույթ ունենալով Ստամբուլում:
Նա ընդգծել է, որ «Երկկենցաղ» գրոհանավ ստեղծելուց հետո Թուրքիան կկարողանա սեփական ավիակիր ռազմանավը կառուցել:
«Եվ մենք կկառուցենք այն: Թուրքիայի Զինուժը կունենա սեփական ավիակիրը: Մենք դրան կհասնենք», - հայտարարել է Էրդողանը: