ԱՄՆ-ն և դաշնակիցները մտադիր են Աֆղանստանի բանակին ևս 15 մլրդ դոլար տրամադրել. WP
ՄիջազգայինԱմերիկյան իշխանությունները և ՆԱՏՕ-ի դաշանակիցները մտադիր են հավելյալ 15 մլրդ դոլար տրամադրել Աֆղանստանի անվտանգության ուժերին, գրում է The Washington Post-ը։
Ինչպես հաղորդում է պարբերականը՝ Վարշավայում հուլիսի 8-ին կայանալիք ՆԱՏՕ-ի համագումարի ընթացքում ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կփորձեն աֆղանական ռազմական ուժերին մինչև 2020թ-ը տրամադրել հավելյալ միջոցներ։ Դրա հետ մեկտեղ 10,5 մլրդ դոլարը տրամադրելու է ամերիկյան կողմը, որն աջակցում է Քաբուլին զենքի, վառելիքի և զինամթերքի մատակարարմամբ՝ ընդդեմ թալիբների դեմ պայքարի։
Նշենք, որ ավելի վաղ Աֆղանստանի փոխարտգործնախարար Հեքմատ Կարզայը պատմել է, որ Մոսկվան կարող է զինամթերքի մի մասը Քաբուլ մատակարարել լիովին անվճար։