Եվրո-2016. Երրորդ տուրի առաջին օրվա հանդիպումները
ՍպորտՖրանսիայում շարունակվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 19-ին կմեկնարկի խմբային փուլի երրորդ տուրը: Հանդիպումները կանցկացնեն A խմբի մասնակիցները:
1/8 եզրափակիչի ուղեգիրն ապահոված Ֆրանսիայի (6 միավոր) հավաքականը կհանդիպի շվեյցարացիների հետ, որոնք երկու խաղից հետո ունեն 4 միավոր: Հաջորդ փուլ դուրս գալու համար Շվեյցարիայի հավաքականին կբավարարի նաեւ ոչ ոքի արդյունքը: Սակայն պարտության դեպքում էլ, շվեյցարացիները երկրորդ տեղից կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր, եթե 1 միավոր վաստակած ռումինացիները չհաղթեն Ալբանիայի (0) հավաքականին: Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երեւանի ժամանակով 23:00-ին:
Եվրո-2016. A խումբ, երրորդ տուր
Ռումինիա - Ալբանիա՝ 23:00-ին (Երեւանի ժամանակ)
Շվեյցարիա - Ֆրանսիա՝ 23:00