Քլինթոնի արտաքին քաղաքականությունն ավելի սարսափելի կլինի, քան Թրամփի հայտարարությունները. NI
ՄիջազգայինՕռլանդո քաղաքի ողբերգությունը, երբ գիշերային ակումբում 49 մարդ գնդակահարվեց, ուժեղացրել է պահանջը պետական մակարդակով քննարկել ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ընդհանուր ուղղվածությունը, գրում է The National Interest-ը։ Դրա հետ մեկտեղ նախագահի հավանական թեկնածուներից Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքականության վերաբերյալ առաջարկներն ավելի անհանգստացնող են, քան բարձր հայտարարություններ անող հանրապետական Դոնալդ Թրամփինը։
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հարկավոր է վերանայել ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մասնակցության ինտենսիվությունը, այն անվանելով հնացած և ամերիկյան բյուջեի համար բավականին թանկարժեք։ Քլինթոնը այդ հայտարարությունների մեջ ԱՄՆ-ի միջազգային դիրքերի համար սպառնալիք է տեսել և հայտարարել, որ հարկավոր է շարունակել ԱՄՆ-ի ներկայիս արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Հոդվածում նշվում է, որ երկար տարիներ ամերիկացի քաղաքական գործիչները պահել են ամերիկյան հասարակության համար ստեղծված անվտանգության պատրանքը։
Դրա հետ մեկտեղ գոյություն չունի ոչ մի սցենար, որի դեպքում ՆԱՏՕ-ի անդամները կամ այլ երկրներ, ովքեր համարվում են ԱՄՆ-ի դաշնակիցներ, կարողանային կանգնել ԱՄՆ-ի պաշտպանության համար, եթե վերջինս ներքաշվի ռազմական հակամարտության մեջ։