Ֆոմենկոն կլքի Ուկրաինայի հավաքականը, Շեւչենկոն՝ գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու
ՍպորտՈւկրաինական ֆուտբոլի լեգենդար խաղացող Անդրեյ Շեւչենկոն ազգային թիմի գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է Sport Arena-ն: Միխայիլ Ֆոմենկոն Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիային արդեն տեղյակ է պահել, որ Եվրո-2016-ից հետո կլքի թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը:
Ուկրաինայի հավաքականի խմբային փուլի առաջին երկու հանդիպումներում պարտություն է կրել եւ զրկվել փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու հնարավորությունից: Անդրեյ Շեւչենկոն այժմ Ֆոմենկոյի մարզչական շտաբում է:
Հունիսի 21-ին կայանալիք երրորդ տուրի խաղում Ուկրաինայի թիմի մրցակիցը կլինի Լեհաստանը: Ուկրաինացիները 0:2 հաշվով պարտվել են Գերմանիային, նույն հաշվով՝ Հյուսիսային Իռլանդիային: