Անհանգստացած չեմ ապագայովս. Իգուային
ՍպորտԻտալական «Նապոլի»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուայինը հայտարարել է, որ անհանգստացած չէ իր ապագայով և այս պահին կենտրոնացած է միայն «Կոպա Ամերիկա»-ի վրա:
«Անհանգստացած չեմ իմ ապագայով: Այս պահին մտածում եմ միայն Արգենտինայի հավաքականի և «Կոպա Ամերիկա»-ի մասին:
Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց քառորդ եզրափակչում հաղթել Վենեսուելային և դուրս գալ կիսաեզրափակիչ: Այժմ մեզ 1 քայլ է բաժանում եզրափակչից», – ասել է Իգուայինը:
Հիշեցնենք, որ Իգուայինի անունը վերջերս բավականին շատ էր կապվում ֆրանսիական ՊՍԺ-ի հետ: