Ռայոլա. «Բորուսիան» շարունակում է խոչընդոտել Մխիթարյանի տեղափոխությանը «Մանչեսթեր Յունայթեդ»
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանք գործադրել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերն իրագործելու ուղղությամբ, սակայն Դորտմունդի «Բորուսիան» փորձում է խոչընդոտել այդ տեղափոխությանը, հաղորդում է BBC-ն՝ հղում անելով հայ ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլային:
«Սխալ կլիներ դադարեցնել բանակցությունները: Ես դրական եմ տրամադրված: Եթե վստահ չլինեի, որ կարող ենք հասնել ինչ-որ լուծման, չէի էլ փորձի: Ես շատ հպարտ եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է Մխիթարյանի տրանսֆերը, բանակցություններն ընթանում են լավ մթնոլորտում, սակայն «Բորուսիան» դեռ դեմ է»,- ասել է Ռայոլան:
Իտալացին նաեւ շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի գործակալն է: «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է պայմանագիր կնքել նաեւ Իբրահիմովիչի հետ, որն ունի ազատ գործակալի կարգավիճակ: