ՊՍԺ-ն 50 միլիոն եվրո աշխատավարձ է առաջարկել Նեյմարին
ՍպորտՓարիզի ՊՍԺ-ն ջանք չի խնայում թիմի համար նոր աստղ ձեռք բերելու համար: Շվեդ Զլատան Իբրահիմովիչի հեռանալուց հետո ֆրանսիական թիմը կմնա առանց համաշխարհային մակարդակի աստղի: «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարին գրավելու համար ՊՍԺ-ն պատրաստ է նրան դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: ՊՍԺ-ն հերթական առաջարկն է արել 24-ամյա հարձակվողին՝ տարեկան 50 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է telefoot-tf1-ը:
«Բարսելոնայի» հետ պայմանագրում (նախատեսված է մինչեւ 2018 թվականը) Նեյմարի ամրագրված տրանսֆերային արժեքը (190 միլիոն եվրո) ՊՍԺ-ն եւս պատրաստ է վճարել: Այս տարվա մայիսին Նեյմարը մեկ անգամ արդեն մերժել է ՊՍԺ-ին, սակայն Իսպանիայի հարկային մարմինների հետ չավարտվող դատավարությունները կարող են Նեյմարին դրդել հեռանալ «Բարսելոնայից»: