ԵԱՏՄ-ի երկրները քննարկում են մանկական խաղալիքների հոգեբանական փորձաքննության հնարավորությունը
ՄիջազգայինԵվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրները քննարկում են իրենց տարածքում վաճառվող մանկական խաղալիքների պարտադիր հոգեբանական-մանկավարժական փորձաքննություն անցկացնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Իզվեստիան»՝ վկայակոչելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) մամուլի ծառայությանը:
«Մաքսային միության «Խաղալիքների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում ցանկանում են մտցնել փոփոխություններ. խաղալիքները պետք Է անցնեն հոգեբանական-մանկավարժական փորձաքննություն,- գրել Է թերթը:- Ուղղումները մշակողների կարծիքով՝ դա կլուծի մանկական այն ապրանքների արտադրության եւ իրացման սահմանափակման հարցը, որոնք բացասական ազդեցություն են գործում երեխաների առողջության եւ զարգացման վրա, ագրեսիա եւ վախ են առաջացնում նրանց մեջ»:
Նախաձեռնությամբ հանդես Է եկել Ղազախստանի ազգային Էկոնոմիկայի նախարարությունը, ԵԱՏՄ-ի մյուս երկրները պաշտպանել են գործընկերների նախաձեռնությունը: Հեղինակների մտահղացման համաձայն՝ խաղալիքները պետք Է վաճառքի հանվեն «հոգեբանական-մանկավարժական անվտանգության չափանիշների համապատասխանության դեպքում», համապատասխան փորձաքննությունից հետո: Թերթի խոսքով՝ «փաստաթղթերից հետեւում Է, որ երեխաների համար կարգելեն այն ապրանքները, որոնք նրանց հրահրում են ագրեսիվ գործողությունների, դաժանության դրսեւորման են մղում խաղի գործող անձանց նկատմամբ»:
ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունում ասել են, որ փորձաքննություն պետք Է անցկացնեն խաղալիքներ արտադրողները, իսկ առեւտրական ցանցերը պարզապես կստուգեն համապատասխանության հավաստագրերը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: