Պակո Խեմեսը կգլխավորի «Գրանադա»-ն
ՍպորտԻսպանական ակումբներում շարունակվում են մարզչական փոփոխությունները: Հերթական ակումբը, որ ունեցավ նոր գլխավոր մարզիչ, «Գրանադա»-ն է: Պակո Խեմեսը «Ռայո Վալյելանո»-ի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվելուց հետո սկսում է իր աշխատանքը «Գրանադա»-ի ղեկին: Մասնագետի հետ կնքվել է պայմանագիր 3 տարի ժամկետով:
Այդ մասին տեղեկացնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Պակո Խեմեսը մինչև «Գրանադա»-ն գլխավորելը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Կորդոբա»-ում, «Դեպորտիվո»-ում, «Մուրսիա»-ում և իսպանական մի քանի այլ ակումբներում: