«Գանձասար-Կապանը» սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին
ՍպորտՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Գանձասար-Կապան»-ը վերսկսել է մարզումները: Աշոտ Բարսեղյանի սաները արձակուրդներից հետո անց են կացրել առաջին մարզումը: Թիմի հետ պայմանագիր է կնքել նաև «Միկա»-ի նախկին ֆուտբոլիստ Աշոտ Կարապետյանը: Երիտասարդ ֆուտբոլիստը կապանյան ակումբի 1-ին ձեռքբերումն է գալիք մրցաշրջանի համար:
Այդ մասին հաղորդում է «Գանձասար- Կապան»-ի լրատվության բաժինը:
Աշոտ Կարապետյանը «Գանձասար-Կապան»-ի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր: Նախորդ մրցաշրջանում նա մասնակցել է առաջնության 20 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: Հետաքրքիր է, որ Կարապետյանն այդ միակ գնդակը ուղարկել հենց կապանյան թիմի դարպասը: